211652_close_icon
views-count878 դիտում article-date 11:18 22-09-2020

Անկախության տոնի առթիվ նախագահ Հայաստանի նախագահին շնորհավորել է Էստոնիայի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: «Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում: Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր