211652_close_icon
views-count2497 դիտում article-date 10:25 22-09-2020

Նիկոլ Փաշինյանն ամրացնում է նախարարությունները. ովքեր են ուղարկվում «առաջին գիծ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»: Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը և տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլև, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր