211652_close_icon
views-count1441 դիտում article-date 20:32 21-09-2020

Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Այսօր ձեր երկիրը վստահորեն շարժվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական առումով կայուն զարգացած պետություն կառուցելու ուղղությամբ: Հղում եմ իմ ջերմ բարեմաղթանքները Հայաստանին, որը Դուք գլխավորում եք, մաղթում հետագա դինամիկ զարգացում և բարգավաճում։ Հատկապես ուրախ եմ, որ Նուր-Սուլթանը և Երևանը զարգացնում են արդյունավետ համագործակցություն՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա: Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր