211652_close_icon
views-count1936 դիտում article-date 14:05 21-09-2020

Վարչապետը աղքատության հաղթահարման համար կարևորում է աշխատանքը և կրթությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի: «Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել, եթե կրթության արդունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որը աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- «[url=https://armenpress.am/arm/news/1028303.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` այստեղ երկու գործող սուբյեկտներ կան, որոնք պետք է ազդեն աղքատության վրա. մեկը՝ պետականությունը, մյուսը՝ անհատը: «Պետականությունը պետք է դրդի և քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյունքում ձևավորված ներուժը աշխատանքով պետք է դառնա աղքատության հաղթահարում»,- եզրափակել է Վարչապետը:

Նմանատիպ նյութեր