211652_close_icon
views-count1769 դիտում article-date 12:28 21-09-2020

Երկրապահը երբեք աշխարհազորին չի խանգարի, աշխարհազորն էլ Երկրապահին չի խանգարի. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Եթե Արցախյան հերոսամարտում միասնություն չլիներ, մենք չէինք ունենա պետականություն, անկախություն: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/21/mikayelyan/3401290]Tert.am[/url]-ը։ «Առաջին Հանրապետության ժամանակ մենք կորցրինք, չկարողացանք ձևավորել երկիր, պետություն, պետականություն և կորցրինք Արևմտյան Հայաստանը: Եվ այսօր մեր գերնպատակը՝ իմ, երկապահների, ազատամարտիկների, Եռաբլուրը սրբորեն պահելն է, որը հիմքն է մեր անկախության, մեր պետականության»,- ասաց նա: Ըստ նրա՝ պետք է հարգել Երկրապահի գործը, չի կարելի մի քանի մարդու արած գործով ԵԿՄ-ն ջնջել: «Երկրապահն իր մեծ դերակատարությունն է ունեցել Արցախյան հերոսամարտում»,- ասաց նա, ապա նշեց, որ Երկրապահների միությունը միշտ պետք է պատրաստ լինի ՀՀ-ի կողքին որպես ռեզերվ: Հայտնելով իր կարծիքն աշխարհազորի ստեղծման անհրաժեշտության մասին, թե արդյոք դրա ստեղծումով ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ պատերազմում երկրորդ պլան չկա, կա առաջին գիծ, և պատերազմում բոլորն են հաղթում: «Աշխարհազորը եԿՄ-ի հետ ընդհանրապես կապ էլ չունի: Աշխարհազորը լուրջ կառույց պետք է լինի, ԵԿՄ-ն հենց աշխարհազորի հիման վրա է ձևավորվել: Վազգեն Սարգսյանը տարբեր կուսակցությունների ենթակայության տակ գտնվող ջոկատները բերեց այն գաղափարին, որ մենք, բանակ չունենալով, պետք է կարողանանք հաղթել: Եվ կարողացավ, իրեն հաջողվեց»,- ասաց նա՝ նշելով, որ Երկրապահը երբեք աշխարհազորին չի խանգարի, աշխարհազորն էլ Երկրապահին չի խանգարի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր