211652_close_icon
views-count1376 դիտում article-date 12:50 21-09-2020

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահը հրամանագիրէ ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,-ասվածէ նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր