211652_close_icon
views-count804 դիտում article-date 11:44 21-09-2020

Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում: Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»,-ասված է խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում

Նմանատիպ նյութեր