211652_close_icon
views-count3427 դիտում article-date 22:06 20-09-2020

Սիփան Փաշինյան. Հեղափոխությունից հետո, կարծես թե, Ալիևի մոտ էլ է բան փոխվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 2018 թ., փետրվարի 8, Ալիև: Ադրբեջանի ժողովուրդը պետք է ձգտի վերադառնալ իր պատմական հողերը, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը: 2020 թ., սեպտեմբերի 20, Ալիև «Սա սադրանք է, մեզ սադրում են, Ադրբեջանը չունի որևէ ռազմական նպատակ Հայաստանի տարածքում, սակայն եթե լինի սադրանք, Բաքվի համար այլևս ոչ մի սահմանափակում չի լինի» Հ. Գ. Հեղափոխությունից հետո, կարծես թե, Ալիևի մոտ էլ է բան փոխվել: Հռետորաբանության փոփոխությունը ուղիղ համեմատական է մեր զինված ուժերի հզորացմանը և մարտունակության բարձրացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր