211652_close_icon

Վահե Էնֆիաջյան. Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար

views-count2241 դիտում article-date 20:48 20-09-2020
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի հերթական հիվանդագին բարբաջանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական խնդիրները բազմաշերտ են: «Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի հիմնական թեզերից մեկը` հայատյացությունը, հօդս է ցնդում։ Մոտ մեկ ամիս առաջ Ռազմական բյուջեն ավելացնելու հերթական որոշմանը հաջորդեց հուսահատ հայտարարությունը, որը միտված էր հասարակության առջև արդարացնելու հերթական ձախողումները: Ադրբեջանցի ժողովուրդը գիտակցում է ալիևյան ընտանիքի իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը։ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար, իսկ հայոց բանակը միշտ պատրաստակամ է արժանի հակահարված հասցնելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր