211652_close_icon
views-count2056 դիտում article-date 23:56 20-09-2020

Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սպիտակի անտառտնտեսություն մասնաճյուղի 5 աշխատակից։

Նմանատիպ նյութեր