211652_close_icon
views-count1644 դիտում article-date 19:01 20-09-2020

Ստեփան Դանիելյան. Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում ու նրան պետք է ճիշտ բնորոշել։ Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու ցավոք սրտի շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր