211652_close_icon
views-count1226 դիտում article-date 21:29 20-09-2020

Հայկ Մարտիրոսյան. ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն անչափ կարևոր են հայկական շահերի տեսանկյունից

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձենք անձնականից` շատերի սահմանափակ մտահորիզոնում ֆիքսված անձնական հակամարտության տեսությունից դուրս նայել: Երկրի ղեկավարը Հայաստանում որոշում է ամեն ինչ: Ինչպես Լուի XIV-ը, այսօր պետությունը վարչապետն է: Հայաստանն իր հերթին, իր վիճակով քիչ է տարբերվում Լուիի օրերի վատթարացող Ֆրանսիայից, պարզապես առավել փոքր է, առավել թույլ և առավել խոցելի... Հետևաբար, խոսել երկրի մասին և չանդրադառնալ այն միանձնյա կառավարողին, ուղղակի անազնիվ կլիներ, որքան էլ որ ոմանց սահմանափակ երևակայությունում դա համարվում է անձնական վրեժխնդրություն մի բանի համար, որի համար իրականում շնորհակալ եմ Հայաստանի ղեկավարին և ոչ դառնացած: Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սպեկտրումը հակիրճ վերլուծել եմ ու անխուսափելիորեն դրանում արտացոլվել են նաև երկու երկրների առաջնորդների անձնական հանգամանքները: Իմ բնորոշումները քաղաքագետի բնորոշումներ են, ոչ թե վարչապետի ախոյանի, թեև տեղյակ եմ, որ վերջինն ինձ հենց անձնական ախոյան է համարում: Եվ միայն հարցազրույցը տալուց հետո հայտնի դարձավ, որ, ըստ դեռևս ամբողջությամբ չհաստատված տեղեկատվության, Հայաստանը վարձել է Բոբ Դոուլին` Բելթուեյում (պաշտոնական Վաշինգթոնում) Հայաստանի լոբբինգ իրականացնելու: Այսինքն, տեղի է ունեցել մի բան, որ հաստատվելու դեպքում գալիս է ամրագրելու Հայաստանի` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածքը և պետական միջոցների անբացատրելիորեն անուղեղ ծախսը: ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն անչափ կարևոր են հայկական շահերի տեսանկյունից և դրանց հետ վարվել ինտելեկտուալ այսպիսի մակարդակում Հայաստանն ուղղակի իրավունք չունի»:

Նմանատիպ նյութեր