211652_close_icon
views-count2255 դիտում article-date 14:34 20-09-2020

Եվրոպայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է մարտի տվյալները. Ռուսաստանում կամավորները սկսել են պատվաստվել

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում այժմ գերազանցում է մարտին գրանցված թվերին, երբ համաճարակը առաջին անգամ հասել էր գագաթնակետին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրենը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5589048.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրների կեսից ավելին դեպքերի թվի առնվազն 10%-ի աճ է գրանցել: «Սեպտեմբերի դեպքերի թիվը, սակայն, պետք է սթափեցնող կոչ լինի բոլորիս համար: Թեև այս թվերը խոսում են ավելի լայնածավալ թեստավորումների մասին, բայց նաև ցույց են տալիս վիրուսի տարածման տագնապալի տեմպերը ողջ տարածաշրջանում»,- ասել է դոկտոր Հանս Քլուգը: Համաճարակի սկզբից ի վեր Եվրոպայում դեպքերի ընդհանուր թիվը 4,893,614 է, մահացածների թիվը՝ 226,524: Վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին մասշտաբային կիրառումը սկսվել է Ռուսաստանում: Կամավորները Մոսկվայում սկսել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով՝ մասնակցելով ավելի լայնածավալ ուսումնասիրությանը: «Sputnik-V» պատվաստանյութի լայնածավալ փորձարկումների երրոդ փուլին մասնակցում է առնվազն 40,000 մարդ: Նախնական արդյունքները սպասվում են հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:

Նմանատիպ նյութեր