211652_close_icon
views-count1686 դիտում article-date 11:36 20-09-2020

Մատենադարանի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Նմանատիպ նյութեր