211652_close_icon
views-count1826 դիտում article-date 18:38 19-09-2020

Արձակուրդից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին

ՀՀ սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել. «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։ Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր