211652_close_icon
views-count2486 դիտում article-date 23:56 19-09-2020

Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում գտնվող հողատարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:37-ին: Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ:

Նմանատիպ նյութեր