211652_close_icon
views-count3496 դիտում article-date 22:53 19-09-2020

Հակոբ Ճաղարյան. Վարչապետի օդանավի մասին

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում` ՀՀ կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ: Չէի անդրադառնա դրան, եթե լրատվամիջոցնեն ինձ բազմիցս դիմած չլինեին՝ ներկելու արժեքին գնահատական տալու հարցով: Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր: Չգիտեմ՝ ինչ մասնագիտական տրամաբանությամբ, նույն թեմայի մեջ շոշափելով նաև այդ օդանավի տեխնիկական վիճակը և վարձակալված օդանավով վարչապետի մեկ տարի առաջ ԱՄՆ կատարած այցը... Հիմա հերթականությամբ` 1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով: Տեխնիկական պատճառները նախորդ ներկածածկույթի քայքայումն ու վնասվածությունն է, որը զգալիորեն վատթարեցնում է օդանավի աէրոդինմիկան, պատճառ անդիսանում վառելիքի ավելորդ ծախսի, որը կարող է հասնել 8-10% ավելացման: Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտ և նոր ներկածածկույթ անում: Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը: ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը: Ինչպես նաև չգիտեմ, թե ինչ ծավալի ներկարարական աշխատանք է արվել: Չգիտեմ՝ ինչ ներկ է օգտագործվել... Էս հարցերի պատասխանը կարող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը: 2. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում... Այստեղ հակասություն չկա: Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում: Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն: Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից: Հիմա էլ պատրաստում եմ հերթական հաղորդումը: Բայց ինձ, օդանավ ներկելու, կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցությունները սկանդալի վերածելու գործընթացին ներգրավելը, վստահեցնում եմ, ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է: Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել: Ես ազատորեն արտահայտվում եմ ավիացիային վերաբերվող բոլոր խնդիրների շուրջ: Բայց միայն իմ մասնագիտական հարթակում: Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր