211652_close_icon
views-count1372 դիտում article-date 17:13 19-09-2020

Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում

Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ ցիկլոնն ուղեկցվում է փոթորկոտ քամիներով և ուժեղ անձրևներով: Ամենից շատ տուժել են Զակինֆ, Կեֆալոնիա, Իտակա կղզիները, այնտեղ վնասվել են էլեկտրալարերը, ջրով ծածկվել են ճանապարհները, ջրալցվել են բազմաթիվ տներ և այլն: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում: Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր