ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը ներկայացնող [url=https://www.facebook.com/watch/?v=1235192950185847]տեսանյութ[/url]:
«Ձեզ եմ ներկայացնում hայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ։ Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,-գրել է Հ. Արշակյանը: