211652_close_icon
views-count31180 դիտում article-date 10:04 19-09-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվել է 700 հակ անասնակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պառնի համայնքում այրվում է անասնակեր, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ ժամը 19։06-ին։ Այրվել է Դավիթ Մարգարյանին պատկանող անասնակերը՝ մոտ 700 հակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր