211652_close_icon
views-count1144 դիտում article-date 19:40 18-09-2020

Տիագոն պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» խաղացող: 29-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմում է 20+5 մլն ֆունտ, պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: 2019/20 մրցաշրջանում Տիագոն Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում մասնակցել էր 24 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Յոթ տարվա ընթացքում Տիագոն «Բավարիայի» կազմում նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և 7 չեմպիոնական տիտղոս: Ակումբում 235 խաղում նա դարձել է 31 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: Տիագոն «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբը նա լքել էր 2014-ին և տեղափոխվել Մյունխեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր