1903 դիտում
16:26 18-09-2020
Գյումրիի քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է:
Այս տեղեկությունը «[url=https://armenpress.am/arm/news/1028114.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հաստատեց նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը: Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել:
«Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետի մոտ: Բացի իրենցից, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշեց Սոնա Առաքելյանը:
Նմանատիպ նյութեր
497 դիտում
09:36 14-04-2020
Թեստավորվել են Հայաստանից մուտք գործած Արցախի 2 քաղաքացի. վարակ չի հաստատվել
4557 դիտում
20:26 30-07-2020
Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ
40037 դիտում
23:09 08-04-2020
Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի մոտ
Այս բաժնից
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
544 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան
502 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ