2860 դիտում
13:09 18-09-2020
Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը.
«Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:
Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի ուսումնական տարվա ավարտից հետո:
Միաժամանակ, կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի 1125-N որոշմամբ սահմանվել է «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը», համաձայն որի մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է՝ տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում»։
2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքը: Օրենքը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը:
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
17:11 12-10-2015
ՀԵՀ-ը կոչ է անում ուսանողներին շատ երեխաներ ունենալ. ուսման վարձի փոխհատուցումը երաշխավորվում է
3131 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
769 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
769 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
550 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան