211652_close_icon
views-count1213 դիտում article-date 09:01 18-09-2020

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 49.9 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 14.9 %-ով կամ 114.9 մլրդ դրամով։ Իսկ, ահա, հունվար-օգոստոս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 294.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.1 %-ով, սակայն 2018. ցուցանիշը գերազանցում է 9.7 %-ով: Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.9 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.9 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշից պակաս է 5.2 %-ով: ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներից, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր