211652_close_icon
views-count1232 դիտում article-date 15:12 17-09-2020

Առաջին օլիմպիական խաղերի արծաթե մեդալը աճուրդում վաճառվել է 65 625 դոլարով

Աթենքում 1896թ․ տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը առցանց աճուրդում վաճառվել է 65 625 դոլարով։ Այն պատկանել է ըմբշամարտի մրցումներում երկրորդը ճանաչված հույն մարզիկ Գեորգիոս Ցիտասին։ Մրցանակը կշռում է 60 գրամ և պատրաստված է բրոնզից։ 1986-ի ամառային խաղերում չեմպիոնները պարգևատրվել են արծաթե մեդալով, ձիթապտղի ճյուղով և պատվոգրով: Երկրորդ տեղ գրավածները ստացել են բրոնզից ձուլված մեդալ, դափնու ճյուղ և պատվոգիր: Մեդալի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Շապլեն Ժյուլ- Կլեմանն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր