211652_close_icon
views-count1237 դիտում article-date 12:52 17-09-2020

Բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն շենքերից 50-150 մետր հեռավորության վրա․ նախագիծ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- ասաց նախարարը: Այսպիսով նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայնքի վարչական, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու տեղակայել որևէ կրթական և պատմամշակութային հաստատությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ջանջուղազյանը նշեց նաև, որ գազալցակայաններից հանվել են խաղային ապարատները:

Նմանատիպ նյութեր