211652_close_icon
views-count948 դիտում article-date 13:01 17-09-2020

Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «[url=https://armenpress.am/arm/news/1027937.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը նշել էր՝ կարծում են, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում: Այսպիսով սահմանվել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական ծառայություններից կօգտվեն սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Նմանատիպ նյութեր