211652_close_icon
views-count2049 դիտում article-date 09:13 17-09-2020

Նոր մահակ՝ համայնքապետերի գլխին. կառավարությունը փոփոխություն է առաջարկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքում և ավելացնել այսպիսի դրույթ. «Դատարանը քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի միջնորդության հիման վրա, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Օրինակ՝ գործող օրենքով հանրային ծառայող համարվող համայնքապետերը դատաքննության ամբողջ ընթացքում շարունակում էին մնալ իրենց պաշտոնին և պաշտոնազրկվում էին միայն մեղադրական դատավճռից հետո»: Օրենքի այս փոփոխությամբ միայն քրեական գործի հարուցումը բավարար է, որ դատավորը համայնքապետին զրկի իր լիազորություններից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր