211652_close_icon
views-count207408 դիտում article-date 21:27 16-09-2020

Արտառոց դեպք Արարատի մարզում. Մասիսում «Ոսկե կացին» ՍՊԸ-ի տնօրենի վրա «սաղացրել են» 200 եվրո հուշանվեր թղթադրամ, ասելով՝ «Մի քիչ հետո կգանք, ոչխարդ կառնենք»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Ժամը 19:00-ին Մասիսի ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց գտնվող, իրեն պատկանող ոչխարի վաճառքի կետում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչխար գնելու նպատակով իրեն վճարել է 200 եվրո և որպես «սդաչի» իրենից վերցրել է 80 հազար դրամ և հեռացել, ասելով, որ քիչ հետո մեկ այլ ավտոմեքենայով կգա և իր գնած 1 հատ ոչխարը կտանի, քանի որ չի ցանկացել ոչխարը դնել Mercedes-ի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գնորդը, երբ հեռացել է ու տևական ժամանակ չի վերադարձել, Ա. Հ.-ն ստուգել և տեսել է որ իրեն տրված եվրոն հուշանվեր թղթադրամ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հ.-ն «Ոսկե կացին» ՍՊԸ-ի տնօրեն է աշխատում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գնորդին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր