211652_close_icon
views-count1294 դիտում article-date 12:36 16-09-2020

«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2007 թվականից իրականացնում է մագիստրոսի կրթական ծրագիր՝ երեք մասնագիտության գծով. «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Հոգեբանություն»: Եվս մեկն օրեր առաջ է ավելացել՝ «Ճգնաժամային իրավունք»: Արտակարգ իրավիճակների նախարարը դիմել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին՝ ՃԿՊԱ-ում «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ մագիստրոսներ պատրաստելու թույլտվություն ստանալու համար։ Թույլտվությունն արդեն կա: «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության ուսման տևողությունը 1,5 տարի է և առկա: Դասերը կկազմակերպվեն օրվա երկրորդ կեսին: 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Մինչև հոկտեմբերի 5-ն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1. Ընդունելության դիմում-հայտ 2. Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները 3. 4 լուսանկար (3×4 չափսի) 4. Անձնագրի պատճեն 5. Սոցիալական քարտի պատճեն 6. Զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում) Մանրամասների համար զանգահարել՝ (060) 69 10 00 (203 կամ 208)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր