211652_close_icon
views-count2689 դիտում article-date 11:31 16-09-2020

ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ: «[url=https://armenpress.am/arm/news/1027794.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն: Նախագիծը ներկայացնելիս Արթուր Դալլաքյանը նշել էր, որ Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում: Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:

Նմանատիպ նյութեր