211652_close_icon
views-count769 դիտում article-date 10:15 16-09-2020

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հայրության նպաստ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առնչվում է զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանը և մի շարք այլ օրինագծեր: Պատգամավորները կքննարկեն նաև «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր