1647 դիտում
10:38 16-09-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը փորձելու են գցել ընդդիմության վրա․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության և պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձևավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները դեռևս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձևավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ և օրենքի տառին համապատասխան է արված, և այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում վերապահումներ ունեին և քննադատական մոտեցում էին ցուցաբերում։
Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» և անլուրջ վերաբերմունք են ձևավորել հանրության մեջ: Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վարակի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և այլն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23150 դիտում
22:35 30-09-2018
Արմեն Աշոտյան. Վարչապետը փորձեց վրայից գցել պատասխանատվությունը
Այս բաժնից
472 դիտում
07:12 28-03-2024
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
421 դիտում
07:06 28-03-2024
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
418 դիտում
16:31 27-03-2024
Տավուշի հատվածում ունենք հողեր, որոնք ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ. Գնել Սանոսյան