211652_close_icon
views-count3521 դիտում article-date 13:04 15-09-2020

Երվանդ Խունդկարյանը՝ 84, Արթուր Վաղարշյանը՝ 86, Էդգար Շաթիրյանը՝ 85 ձայն․ԱԺ–ն ՍԴ 3 դատավոր ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը կայացավ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ներկայացրեց արդյունքները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/15/Judges/3396355?fbclid=IwAR1lJd_2Y6mkEBNNrF74L8JXRHeUBqd-RJJi16m1a1OOJEWjw5i1eTcKBfI]Tert.am[/url]-ը։ Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Այսպիսով՝ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3: Նշենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել էր երեք առանձին քվեաթերթիկ, որտեղ առանձին-առանձին նշված էին երեք թեկնածուների անունները և պատգամավորները պետք է քվեարկեին կողմ կամ դեմ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր