211652_close_icon
views-count2063 դիտում article-date 23:40 14-09-2020

ՃՈ ծառայության արդյունքները՝ սեպտեմբերի 7-ից 13-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում: Սեպտեմբերի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 225 տրանսպորտային միջոց, որից 19-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 206 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Նույն ժամանակահատվածում ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարզերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 107 տրանսպորտային միջոց, որոնցից 91-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, 38 մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը ժամկետանց էին, իսկ 22 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության խախտման համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր