211652_close_icon
views-count1586 դիտում article-date 17:39 14-09-2020

Լևոն Արոնյանը Champions Showdown մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը

Ավարտվեց Champions Showdown:CHESS 9LX մրցաշարը, որին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։ Մրցաշարի ժամակարգն էր 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-ին հորիզոնականը։ Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 5․5-ական միավոր և կիսեցին 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր կատարվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր