211652_close_icon
views-count593 դիտում article-date 15:53 14-09-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կատարված աշխատանքների հաշվետվությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 1․032․390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2․672․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 53․600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 640․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 292․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 59․400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 130․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում հաշվարկվել է 279․390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 680․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 230․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (643 500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.844.440 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր