211652_close_icon
views-count1523 դիտում article-date 16:26 14-09-2020

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ընթանում են կապիտալ շինարարության աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, արձանագրվել է, որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:

Նմանատիպ նյութեր