211652_close_icon
views-count1590 դիտում article-date 16:48 14-09-2020

Պաշտպանության բանակում պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ

Արցախի պաշտպանական բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Կարևորելով մարտունակ և մասնագիտական գիտելիքներով զինված պահեստազորայինների դերը՝ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ: Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաք-պարապմունքները նպատակ ունեին բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ինժեներական ապահովման խնդիրների կատարման ունակությունները: Դասախոսությունների, տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակից կազմը վեր է հիշել ու ձեռք բերել այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մարտական առաջադրանքները հմուտ և արդյունավետ կյանքի կոչելու համար: Մարտավարամասնագիտական պարապմունքների ավարտին, ամփոփելով արդյունքները, նախանշվել են նաև հետագա անելիքները, որոնց վերաբերյալ պատասխանատու սպաները ոլորտի ղեկավարության կողմից ստացել են համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ»։ [img]https://st0.shamshyan.com/editor/051428500160006837682872.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր