211652_close_icon
views-count880 դիտում article-date 16:37 14-09-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 11 հա, 2000 քմ, 3500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Շահումյան գյուղում՝ 3000 քմ, Մրգավան գյուղում՝ 2000 քմ, Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 2․5 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 800 քմ, Հրազդան քաղաքում՝ 400 քմ, Կամարիս գյուղում՝ 1000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 500 քմ, Շիրակի մարզի Սարակապ գյուղում՝ 300 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15.5 հա:

Նմանատիպ նյութեր