211652_close_icon
views-count2041 դիտում article-date 23:00 13-09-2020

Չինաստանը ԱՄՆ-ին անվանել է միջազգային գլխավոր սպառնալիք

Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ին համարում են միջազգային կարգերին գլխավոր սպառնալիքը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ՊՆ ներկայացուցիչ Ու Ցյանը: «Բազմամյա փորձն արդեն ապացուցել է, որ հենց Վաշինգթոնն է մշտապես ամբողջ աշխարհում տարածաշրջանային անկարգություններ հրահրում, խախտում միջազգային կարգերը և հարվածում խաղաղությանը», ասել է մամլո-քարտուղարը՝ մեկնաբանելով Պենտագոնի զեկույցը ԱՄՆ-ի կոնգրեսին՝ ՉԻնաստանի ռազմական նախագծերի և նպատակների մասին: Ցյանը հիշեցրել է, որ վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը հասցրել է անօրինական պատերազմ ձեռնարկել Իրաքում, ինչպես նաև՝ Սիրիայի և Լիբիայի տարածքներում: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունների ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 800 հազ. մարդ և տասնյակ միլիոնավոր մարդիկ փասխտական են դարձել: Ցյանը Պենտագոնի զեկույցը համարել է հերթական ապացույցը, որ ԱՄՆ-ը փորձում է վարկաբեկել Պեկինին և չինական ԶՈւ-ն: Նա միջազգային հանրությանը կոչ է արել խելամիտ վերաբերվել Չինաստանի ազգային պաշտպանությանը, իսկ ԱՄՆ-ին՝ դադարեցնել կեղծ հայտարարություններ անել: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը զգալիորեն ավելի վտանգավոր է Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր