211652_close_icon
views-count45525 դիտում article-date 22:24 13-09-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. BMW-ն բախվել է հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բասեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապայի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր