211652_close_icon
views-count2764 դիտում article-date 22:42 13-09-2020

Լենուղի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղի 3-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։37-ին։ Այրվել է 100 հակ անասնակեր և մոտ 20 քմ խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր