211652_close_icon
views-count1828 դիտում article-date 23:56 13-09-2020

Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 11 հեկտար խոտածածկույթ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կենտրոնական գերեզմանատան մոտակա խոտածածկ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր