211652_close_icon
views-count1816 դիտում article-date 16:49 13-09-2020

Բելառուսում «Հերոսների երթ» է անցկացվել․ Մինսկում ձերբակալվել է 250 ցուցարար

Այսօր, սեպտեմբերի 13-ին՝ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ցույցերի 36-րդ օրը, Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք այս անգամ կոչվում են «Հերոսների երթ»: Բելառուսի մայրաքաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ուժերը սկսել են ձերբակալել ցուցարարներին նույնիսկ երթի մեկնարկից առաջ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-54138492]BBC[/url]-ն։ Մինսկի Ձերժինսկի պողոտայում գտնվող «Ռենեսանս» հյուրանոցում ոստիկանությունն ու անհայտ դիմակավորված մարդիկ սկսել են ծեծել և բերման ենթարկել ցուցարարներին, ովքեր երթից առաջ համեմատաբար փոքր շարքերով քայլում էին դեպի հավաքատեղի: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 15-ին Մինսկում ձերբակալվել է շուրջ 250 մարդ: Մայրաքաղաքից բացի, կիրակի օրը բողոքի ցույցեր են անցկացվում Գրոդնոյում, Գոմելում, Մոգիլևում, Վիտեբսկում, Պոլոցկում, Լիդայում և երկրի այլ քաղաքներում: Ըստ սոցիալական մեդիայի տեսանյութերի, դրանք սովորաբար մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ համեմատաբար փոքր ցույցեր են:

Նմանատիպ նյութեր