211652_close_icon
views-count930 դիտում article-date 15:31 13-09-2020

Եվրամիությունը ձգտում է հետ չմնալ ԱՄՆ-ից Ռուսաստանին «պատժելու» փորձերում․ Լավրով

Եվրամիությունը զոհաբերում է իր աշխարհատնտեսական և ռազմավարական շահերը հօգուտ Ռուսաստանին «պատժելու» փորձերում ԱՄՆ-ից հետ չմնալու այսրոպեական ցանկությունների: Այս մասին այսօր «Ռոսիա -1» հեռուստաալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով «Մենք սովոր ենք դրան»: Գրում է [url=https://tass.ru/politika/9441731]tass.ru[/url]-ն։ «Հիմա մենք հասկանում ենք, որ մեր հետագա բոլոր ծրագրերը (նկատի ունեմ Եվրամիության հետ լիարժեք գործընկերության վերադառնալու հնարավորությունը) պետք է կառուցվեն «ապահովագրության ցանցի» օգտագործմամբ: Այսինքն՝ ապահովել մեզ բոլոր հնրավարություններով, որպեսզի եթե Եվրամիությունը մնա իր բացասական ապակառուցողական դիրքերում, մենք կախվածություն չունենանք նրա քմահաճույքներից և կարողնանք ապահովել սեփական զարգացումը ինքնուրույն և համագործակցելով նրանց հետ, ովքեր պատրաստ են համագործակցել հավասար, փոխադարձ հարգանքի հիման վրա», - շեշտել է ՌԴ նախարարը:

Նմանատիպ նյութեր