211652_close_icon
views-count1872 դիտում article-date 14:27 13-09-2020

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են. Մոսկվան և Մինսկը համատեղ զորավարժությունների պատրաստվում

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից և Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին հայտարարությունից հետո Բելառուսի ընդդիմությունը և գործադուլային կոմիտեն ցույցեր և գործադուլներ են կազմակերպում: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/protesty-v-belarusi-glava-mid-chehii-vidit-ugrozu-poteri-belarusju-suvereniteta/a-54908387]Deutsche Welle[/url]-ն։ Բելառուսկալի գործադուլային կոմիտեի (Բելառուսկալիա) ներկայացուցիչ Ռոման Լեոնչիկը բերման է ենթարկվել: Այս մասին Telegram-ում հաղորդվում է գործադուային կոմիտեն: Ո՞րն է եղել կալանքի պատճառը, չի նշվում: Սեպտեմբերի 12-ին Բելառուսկալիան անժամկետ գործադուլ է հայտարարել՝ ի պատասխան ձեռնարկության կազմակերպած գործադուլը անօրինական ճանաչելու դատարանի որոշման: Բելառուսում հեռարձակող լեհական Belsat հեռուստաընկերության երկու լրագրողներ, ովքեր սեպտեմբերի 12-ին բերման էին ենթարկվել Մինսկի կենտրոնում բողոքի ցույցը լուսաբանելիս, կդատվեն սեպտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան: «Կալանավորված լրագրողներ՝ Եկատերինա Անդրեևան և Մաքս Կալիտովսկին են մինչև երեքշաբթի (սեպտեմբերի 15-ը) մնալու են մեկուսարանում։ Նրանց վերաբերյալ 2 վարչական արձանագրություններ են կազմվել՝ ոստիկանությանը չենթարկվելու համար»,- նշում է Բելառուսի ժուռնալիստների միության տարածած հաղրոդագրության մեջ։ Երեկ, սեպտեմբերի 12-ին Բելառուսում ձերբակալվել է 114 ցուցարար, այդ թվում 99-ին Մինսկում: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը: Մինչ դատարանում վարչական գործերի քննությունը, կալանքի վայրերում կա 87 մարդ: Մոսկվան հարյուրավոր զինվորականների է տեղափոխում Բրեստսկի պոլիգոն։ Ռուսաստանը Բելառուսի Բրեստսկի պոլիգոնում ուսումնավարժանքի է ուղարկում շուրջ 300 զինծառայող և մոտ 70 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը: Նշվում է, որ ուժերը տեղակայվում են «Սլավոնական եղբայրներ» զորավարժություններին մասնկացելու համար, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 14-ից 25-ը: Այսօր Մինսկում նախատեսվել է կազմակերպել խոշոր ցույց «Հերոսների երթ» խորագորվ։

Նմանատիպ նյութեր