211652_close_icon
views-count1070 դիտում article-date 12:54 13-09-2020

Ռուսաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Ռուսաստանում այսօր ավելի քան 56 000 ընտրատեղամաս իր դռներն է բացել կառավարման մարմինների ընտրություններ համար, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/13/v-rf-nachinaetsya-edinyy-den-golosovaniya]eadaily.com[/url] կայքը։ Երկրի բնակիչները նախընտրական 9 հազար արշավի շրջանակում դաշնային 83 սուբյեկտում 78 պատգամավորի և բարձաստիճան պաշտոնյաների կընտրեն։ Բարձրաստիճան պաշտոնյաների ընտրություններն անցկացվում են Ռուսաստանի 20 շրջանում։ Օրենսդիր մարմինների համար պատգամավորներին ընտրում են 11 սուբյեկտում։ Կուրսկի, Յարոսլավի, Պենզայի մարզերում և Թաթարստանում նաև Պետդումայի պատգամավորների հավելյալ ընտրություններն են անցկացվում։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրությունների համար ընդհանուր առաջադրվել է 171․000 թեկնածու, որից ավելի քան 130․000-ը՝ տարբեր 36 քաղաքական կուսակցություններից:

Նմանատիպ նյութեր