211652_close_icon
views-count3837 դիտում article-date 12:25 13-09-2020

Անցած 3 ամիսներին օբյեկտիվ պատճառով չկարողացա դուստրերիս հետ ժամանակ անցկացնել. Արցախի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավագ դուստրերս՝ Լուսինեն և Մարիամը բոլոր ուսանողների և աշակերտների նման ընդհանրացնում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/601690040528373]գրել է[/url] Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հրապարակել տեսանյութ՝ ընտանեկան ամառային հանգստի լուսանկարներով: «Սիրելի ՛ հայրենակիցներ Ավագ դուստրերս՝ Լուսինեն և Մարիամը բոլոր ուսանողների և աշակերտների նման ընդհանրացնում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Ամառային արձակուրդներն այս տարի համավարակի պատճառով փաստորեն փոքր ինչ երկար տևեցին։ Անցած երեք ամիսներին օբյեկտիվ պատճառով չկարողացա նրանց հետ ժամանակ անցկացնել։ Բայց ինչքանով հասցրել ենք, փորձել ենք բացահայտել մեր Հայրենիքի գեղատեսիլ պատմական վայրերը։ Պապերից ժառանգածը գրքերից դուրս զգալու, կենդանի շունչը վայելելու և մեր զավակներին այդ ամենին հաղորդ դարձնելու գործը յուրաքանչյուր հայ ծնողի առաքելությունն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր