211652_close_icon
views-count1836 դիտում article-date 11:05 13-09-2020

«Նոմադլենդ» ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը

ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»: Ինչպես փոխանցում է [url=https://tass.ru/kultura/9439011]tass.ru[/url]-ն, այս մասին շաբաթ հայտարարել է միջազգային ժյուրին՝ դերասանուհի Քեյթ Բլանշետի գլխավորությամբ: «Նոմադլենդը» փաստավավերագրական ժապավեն է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որոնք ապրում են փողոցներում: Ֆիլմը սկզբից ևեթ համարվում էր մրցույթի ֆավորիտը: Ո՛չ ռեժիսորը, ո՛չ գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս Մակդորմանդը չէին ժամանել Վենետիկ: Ֆիլմի ցուցադրության օրը նրանք տեսակամրջով էին միացել ասուլիսին: Ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրասավայի «Լրտեսի կինը» ֆիլմն արժանացել է «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Մրցույթի հիմնական ծրագրում 18 ֆիլմ էր առաջադրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր